ՇՏԱՊ. Այս պահին Բաղրամյան պողոտայում գտնվող քաղաքացիներն առնվում են «կալցոյի» մեջ


21:30 , 27 հունիս, 2015

Blogbox.am-ը գրում է.

Այս պահին Բաղրամյան պողոտայի սկզբնամասում ոստիկանները շատ ակտիվ գործողությունների մեջ են: Բացի Սահմանադրականդատարանին հարող տարածքում կազմակծ պատից` այժմ էլ իրավապահները պատ են կազմում Սարյան-Բաղրամյան խաչմերուկում: Այն կազմվում է ոստիկանական ջիպերի և ՃՈ մեքենաների միջոցով: Այդպիսով ստացվում է, որ Բաղրամյան պողոտայում գտնվող քաղաքացիներն առնվում են «կալցոյի» մեջ: Ինչպես հայտնել էինք, քաղաքացիների մուտքը Բաղրամյան փողոց փակ էր և թողնվել էր միայն փոքր միջանցք, որտեղ էլ քաղաքացիների մեծ կուտակումներ էին: