Տարաձայնություններ ցուցարարների մեջ. համարե՞լ հաղթանակ ու հեռանալ փողոցից, թե ոչ


20:07 , 27 հունիս, 2015

Lragir.am-ը գրում է.

Այս պահին Բաղրամյան փողոցում Ոչ թալանին նախաձեռնության անդամները քննարկում են այսօր նախագահի նստավայրում տեղի ունեցած խորհրդակցության արդյունքը, որտեղ որոշվել է կասեցնել էլէներգիայի սակագնի թանկացման որոշումը: Կարծիքները կիսվել են՝ մի մասը համարում է, որ սա հաղթանակ է, մյուս մասը համարում է, որ սա մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնելու համար է: Այս վերջինները համարում են, որ իրենց պահանջը՝ չեղարկել, չի կատարվել, եւ անհրաժեշտ է շարունակել մնալ փողոցում: Նրանք ասում են, որ կառվարության կողմից սուբսիդավորումը կատարվելու է բյուջեից, այսինքն՝ կչկին ժողովուրդն է վճարելու: