Բաթումիում երեք տարեկան երեխան ընկել է 10-րդ հարկից և մահացել


18:34 , 27 հունիս, 2015

 Tert.am-ը գրում է.

Բաթումիի Կոբալաձե փողոցում երեք տարեկան երեխան ընկել է բարձրահարկ շենքի 10-րդ հարկից և տեղում մահացել գրում է Georgia Online-ը։

Շենքի բակում գտնվող մթերային խանութի աշխատակցուհի Նինո Տավարտխիլաձեն ասել է, որ դեպքը տեղի է ունեցել նախօրեին ուշ գիշերը։

Ականատես կնոջ խոսքով՝ երեխայի ընտանիքը եկել էր Բաթումի՝ հանգիստն անցկացնելու։

«Մենք բարձր ձայն լսեցինք, ապա արագ դուրս եկանք տեսնելու, թե ինչ է կատարվել և պարզեցինք, որ երեք տարեկան երեխան ընկել է պատշգամբից։ Շուտով եկավ շտապ օգնությունը, սակայն արդեն ուշ էր՝ երեխան տեղում մահացել էր»,- պատմել է Նինո Տավարտխիլաձեն։