Սահմանին լարված է, և սա կապ չունի Բաղրամյան պողոտայի զարթոնքի հետ


14:00 , 27 հունիս, 2015

Սահմանին լարված է, և սա կապ չունի Բաղրամյան պողոտայի զարթոնքի հետ, բոլոր ռազմական գործիչներն ու հասկացողները վաղուց էին կանխատեսել սուր լարում hունիսի 28-ից... Իհարկե, ուրբաթը շաբաթից շուտ եկավ երկու oր, բայց դե... Ես, իհարկե, հոգով-սրտով և մտքերովս կմնամ ձեր կողքին, սիրելի՛ երիտասարդներ, ձեր արդար պայքարի համար, բայց ֆիզիկապես երևի գտնվեմ էնտեղ, որտեղ արտաքին թշնամուց վտանգ է սպառնում, կխնդրեմ՝ ոչ մեկ չհամարձակվի մեկը մյուսի հետ կապվել բացասական իմաստով, իբր թե սարքում են, որ շեղեն և այլն: Դուք ձեր գործն էստեղ արեք, մաքուր, անշահախնդիր, միայն ազգի շահերից ելնելով տղերքն էլ էնտեղ իրենց գործը կանեն, քանի որ դուք էդ տղաների սոցիալական վիճակի համար եք պայքարում: Իսկ հիմա ՇՏԱՊ հայտարարություն բոլոր նրանց համար, ովքեր մասնակցում են Օժանդակ Օգնություն Սահմանապահներին նախաձեռնությանը. եթե փոխանցելու իրեր ունեք սահմանապահներին, խնդրում եմ, շտապ փոխանցեք ինձ, մեկնում ենք, և նաև նրանց համար, ովքեր մտածում էին ներդրում անել այդ ծրագրում, ժամանակն է, որ անեք... Հերթական օգնության մասին ու սահմանից նորությունների մասին տեսագրությունները շատ շուտով...