Բաղրամյան փողոցը առավոտյան և կեսօրին. (լուսանկարներ)


13:54 , 27 հունիս, 2015

Tert.am-ը գրում է.

Ցուցարարները տրամադրված են մինչև վերջ գնալու, մինչև չկասեցվի  էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստ  Էդուարդ Մխիթարյանը ՝ անդրադառնալով աուդիտ անցկացնելու հայտարարությանը։

«Սառեցումը ոչ մի օգուտ չի տալիս, որոշ ժամանակ մարդկանց հույս են տալիս ու վերջ»,-ասաց նա և նշեց, որ մարդիկ չեն պատրաստվում ավել գումար վճարել, առանց այն էլ էլեկտրաէներգիայի սակագինը բարձր է։ «Մինչև հրապարակայնորեն չասեն, որ կասեցվ ել է, այս ցույցը չի ավարտվի»,- ասաց նա։