Esem.am-ը գրում է.
ESem.am-ի պատրաստած «ամառային» բլից հարցերին պատասխանել է երգչուհի Սյուզի Մելիքյանը:
- Պատրաստվո՞ւմ ես մեկնել հանգստի:
- Դեռ հստակ չենք որոշել, բայց, ամեն դեպքում, ամռանը միշտ էլ կարիք կա հանգստանալու` շոգից ազատվելու համար։
- Այս ամռանը որտե՞ղ և ո՞ւմ հետ ես մտադիր հանգստանալ:
- Դեռ չգիտեմ: Հնարավոր է՝ մի քանի ընտանիքներով գնանք:
- Ակտի՞վ, թե՞ պասիվ հանգստի կողմնակից ես:
- Ես ավելի շատ պասիվ հանգստի կողմնակից եմ:
- Առհասարակ նախընտրում ես Հայաստանո՞ւմ հանգստանալ, թե՞ դրսում: Ինչո՞ւ:
- Ինձ համար կապ չունի. այնտեղ, որտեղ ջրային լավ մթնոլորտ է և գեղեցիկ բնություն։
- Ըստ քեզ` ամռան հանգստի լավագույն տարբերակը ո՞րն է:
- Ինձ թվում է՝ ծովային հանգիստը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ