«Գազպրոմը» Ուկրաինայից 212 մլն դոլար է պահանջել Դոնբաս և Լուգանսկ մատակարարած գազի դիմաց


05:38 , 27 հունիս, 2015

Tert.am–ը գրում է.

«Գազպրոմը» հայտարարում է, որ Ուկրաինան ընկերությանը 212 մլն դոլար  է պարտք` արևելյան շրջաններ գազ մատակարարելու համար: Ինչպես հայտնում է Корреспондент-ը` այս մասին հայտարարել է ռուսական գազային ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը:

Միլլերի խոսքով` «Գազպրոմը» փետրվարի 19-ից 212 մլն դոլարի 704 մլն խորանարդ մետր գազ է մատակարարել «Դոնեցկի և Լուգանսկի օկուպացված տարածքներ»:

Ավելի վաղ «Գազպրոմը» առաջարկել էր հատուկ բանակցություններ անցկացնել անմիջապես  Դոնբաս գազ մատակարարելու մասին առանձին համաձայնագիր կնքելու վերաբերյալ: