Թունիսի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 37-ի


00:05 , 27 հունիս, 2015

Tert.am-ը գրում է.

Թունիսում այսօր տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի:

Այս մասին ահազանգում է Russia Today-ը` վկայակոչելով արաբական «Ալ-Մայադին» հեռուստաընկերության տվյալները:  

Այսօր ցերեկը Թունիսի Սուս քաղաքի մերձակայքում ահաբեկիչները հարձակում էին իրականացրել Imperial  հյուրանոցի վրա: