Բաքվում Ռուսաստանի հիմնի հնչեցման ժամանակ ուկրաինացի մարզիկը դեմարշ է արել (տեսանյութ)


23:29 , 26 հունիս, 2015

Tert.am-ը գրում է.

Ուկրաինացի բռնցքամարտիկ Դմիտրի Զամոտաևը Բաքվի Եվրոպական խաղերի ժամանակ դեմարշ է կազմակերպել ՌԴ-ի հիմնի հնչեցման ժամանակ:

«ՌԻԱ Նովոստի»-ն մանրամասնում է, որ ուկրաինացի բռնցքամարտիկը 46 - 49 կգ-ի կատեգորիայում արծաթե մեդալի էր արժանացել: Նա նաև անհարգալից որոշում է ցուցաբերել Ռուսաստանի դրոշի հանդեպ:

Ուկրաինացի մարզիկը ցուցադրաբար չի շրջվել Ռուսաստանի դրոշի կողմը Բաքվի Եվրոպական խաղերի մրցանակաբաշխության արարողության ժամանակ: