«Իսլամական պետության» զինյալներն այսօր մզկիթ են պայթեցրել Քուվեյթում. կա 25 զոհ


21:52 , 26 հունիս, 2015

Tert.am-ը գրում է.

Միջազգային ԶԼՄ-ներն արձանագրում են, որ «Իսլամական» պետությունն» այսօր աննախադեպ հարձակումներ է իրականացրել երեք աշխարհամասերում, ինչի հետևանքով աշխարհում միայն այսօր իսլամիստները 100 մարդ են սպանել:  

Sky News-ը հայտնում է, որ 20-ամյա մահապարտ ահաբեկիչը մզկիթ է պայթեցրել Քուվեյթում, ինչի հետևանքով կա 25 զոհ:

«Հանգստության օազիս» համարվող Քուվեյթում աննախադեպ հարձակումը իշխանությունները որակել են շիա և սուննի մուսուլմանների միջև սեպ խրելու փորձ: Հաձակումն իրականացվել էր ուրբաթօրյա աղոթքի ժամանակ: Սա շիաների վրա առաջին նման հարձակումն է այդ երկրում:

Իսլամական պետությունը շիա մուսւոլմաններին հերետիկոսներ է համարում: