Ծառայություն եք մատուցում հանցագործ վարչախմբին


10:20 , 9 մարտ, 2012

Քննադատելով ընտրությունների օգտագործման միջոցով փոփոխությունների հասնելու տարբերակը և միևնույն ժամանակ որևէ այլ միջոց չառաջարկելով ու որևիցէ այլընտրանքային գործողություն չձեռնարկելով դուք մեծագույն ծառայություն էք մատուցում հանցագործ վարչախմբին:
...Ընտրություններ նշանակողը, ըստ էության, հենց մենք ենք: Իսկ ցանկացած ռեժիմ ձգտում է իրեն պարտադրված այդ ընտրությունը անցկացնել առանց մրցակցության ու հասարակական վերահսկողության: Դա նրա երազանքն է` իրավակարգ հռչակվելու միակ հնարավորությունը...