«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը ներկայացրել է իր պահանջները


14:52 , 26 հունիս, 2015

Tert.am-ը գրում է.

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ներկայացրել է ՀՀ իշխանություններից իր պահանջները: Հայտարարությունը՝ ստորև:

1. Վերանայել և չեղյալ հայտարարել ՀԾԿՀ-ի կողմից ապօրինի կայացրած հոսանքի սակագնի որոշումը:

2. Վերանայել անցած տարվա սակագինը նվազեցման նպատակով:

3. Պատժել բոլոր այն կարգազանց ոստիկաններին, ովքեր անօրինական կերպով հունիսի 23-ի առավոտյան, Բաղրամյան պողոտայում ծեծի ենթարկեցին խաղաղ ցուցարարներին: Ինչպես նաև պատժել նրանց անօրինական հրաման տվողներին: