Սոչիում վերականգնվել է օդանավակայանի և կայարանի աշխատանքը


13:40 , 26 հունիս, 2015

Tert.am-ը գրում է.

Սոչիում ջրհեղեղի հետևանքները վերացնելուն ուղղված վերականգնողական աշխատանքների ընթացքում վերականգնվել է տրանսպորտի երթևեկությունը։ Նաև հաղորդվում է Սոչիի միջազգային օդանավակայանի և երկաթուղային կայարանի աշխատանքի վերսկսման մասին, գրում է gazeta.ru-ն:

Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունից նույնպես հաղորդել են ժամանակացույցում խախտումներից հետո Սոչիի օդանավակայանի աշխատանքի կայունացման մասին: Վերականգնվել է քաղաքի կայարանում գնացքների երթևեկությունը:

Ջրհեղեղի հետևանքների վերացման գործում ներգրավված է 1,5 հազար մարդ և 113 միավոր հատուկ տեխնիկա։