Փոխանակ Բաղրամյանի պարերը լուսաբանեք, ավելի օգտակար կլիներ, որ հետաքրքրվեիք, թե ինչ կյանքով են ապրում ՀԷՑ-երի ղեկավարները


12:08 , 26 հունիս, 2015

Լրագրողնե՛ր ջան, փոխանակ Բաղրամյանի պարերը լուսաբանեք, ավելի օգտակար կլիներ, որ հետաքրքրվեիք, թե ինչ կյանքով են ապրում ՀԷՑ-երի ղեկավար կազմն ու ոչ միայն: Ո՞նց է լինում, որ մի սոված քաղաքում ու գյուղում փոքր կայանի պետն աշխատանքի տեղավորվելուց մի կարճ ժամանակ հետո թանկարժեք մեքենաներ է գնում, միանգամից սկսում է տուն կառուցել ու գնել: Եթե նման օրինակներ գտնեք ու լուսաբանեք, հազար անգամ ավելի օգտակար գործ կլիներ: Լավ կլիներ անուն առ անուն նրանց ներկայացնել: