Հովհարային անջատումն էլ վատ բան չի


01:56 , 26 հունիս, 2015

Ասում եմ՝ հովհարային անջատումն էլ վատ բան չի, մեջը ռոմանտիկա կա՝ + դրան մոմի արտադրությունը կշատանա, նոր աշխատատեղեր կբացվեն, լույս քիչ կվառենք, գումար կխնայենք, ֆբ քիչ կմտնենք, նյարդեր կխնայենք, դրսում կքայլենք, առողջություն կվերականգնենք, աղջիկ-տղա իրար իրականում կտեսնեն, ծնելիությունը կշատանա ու սենց լիքը լավ բաներ։ Թող լույսի գինն իջնի, բայց էդ հովհարային անջատումների մոմենտը չմոռանաք, եթե անգամ հովհարային անջատման կարիք չլինի, մեկ ա՝ անջատեք։