Բարի լուր. 6 ամսական փոքրիկի վիրահատության ամբողջ գումարը հավաքված է


16:49 , 10 նոյեմբեր, 2012

Իմ շատ սիրելի ընկերներ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!ԲԱՐԻ ԼՈՒՐ!!!!
Ինձ գրեց այս փոքրիկի մայրը, ցանկանում էր շնորհակալություն հայտնել բոլորիցդ հոգատարության ու անհավատալի ջերմության համար, որ ցուցաբերեցիք բոլորդ.... Բայց.........(ու ինձ շատ հուզեց այս պահը) գտնվել է հովանավոր, որն արդեն վիրահատության գումարը փոխանցել է, ու արդեն հավաքված գումարներն էլ հետը միասին բավական են վիրահատության ու ճանապարհածախսի համար: Խնդրում էր էլ չանհանգստանալ, որ ավելորդ գումարներ էլ չհավաքվեին:
ՈՒՌԱ՜, ՈՒՌԱ՜, ՈՒՌԱ՜...
Չգիտեր, թե ինչ խոսքերով շնորհակալություն հայտներ...