Ուր կարող են դիմել բերման ենթարկված անձինք՝ իրենց առգրավված անձնական իրերը հետ ստանալու համար


15:41 , 24 հունիս, 2015

Հարգելի քաղաքացիներ,

Նրանք, ովքեր հունիսի 22-23-ը Բաղրամյան պողոտայում նստացույցից բերման են ենթարկվել ոստիկանության տարբեր բաժանմունքներ, կարող են իրենց այդ օրը առգրավված անձնական իրերը հետ ստանալ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից, որը գտնվում է Խանջյան 51 հասցեում։

Անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով և անձնագրային բաժնում հարցնել քննիչ Գարեգին Հովհաննիսյանին։