ԱրմենՏելի խարդախությունները


15:20 , 24 հունիս, 2015

Հավանաբար, ԱրմենՏել ընկերության տնօրենի գլուխն էլ է քոր գալիս, կամենում է հայտնվել դատական մարմինների ուշադրության կենտրոնում: Մոտ 10 օր առաջ այս ընկերությունից դատախազական սպառնալիքներով գրություն ստացա, թե պարտք եմ 4 հազար դրամից ավելի, ուստի ընկերությունը պատրաստվում է իմ դեմ դատական գործ բացել: Մի կուշտ ծիծաղեցի և այդ գրությունը նետեցի աղբանոց: Եթե ես 2 ամիս չվճարեմ ֆիքսված կապի համար, ապա կլինի անջատում, այնպես չէ՞: Մինչդեռ իմ հեռախոսը չի անջատվել, իսկ ես բարեխիղճ բաժանորդ եմ: Հեռախոսը տանը դրված է կահույքի նման, գրեթե ոչ ոք չի օգտվում, միայն երբեմն իմ ավագ ընկերներն են զանգում, որոնք այդպես էլ չսովորեցին օգտվել բջջայինից:
Զանգահարեցի սպասարկման բաժին, որտեղից ավտոմատը հայտնեց, որ իմ պարտքը կազմում է 1100 դրամ, այսինքն՝ ամսավարձը: Այսօր էլ տեղեկացա, որ պարտք եմ 1615 դրամ, այսինքն՝ գերազանցել եմ սահմանված անվճար րոպեավճարը...
Երևի էս թալանչիներն ուզում են մեզ խոտակերի տեղ դնել: Եթե իմ ընտանիքը կազմված է չորս անձից, որոնցից մեկը գտնվում է բանակում, բոլորս էլ ունենք բջջայիններ, ընդ որում՝ ոչ մեկական հատ, եթե կան կապի տարբեր միջոցներ՝ սկայպ, viber, մի խոսքով...
Խոտը ձեր դիմաց դրեք...