Հայաստանում դեռ կան մարդիկ, որ «չեն հասկանում», թե ինչպես պետք է հարաբերվել բացահայտ հակահայկականություն դեմ


19:57 , 23 հունիս, 2015

Ցավոք սրտի, Հայաստանում դեռ կան մարդիկ, որ «չեն հասկանում», թե ինչպես պետք է հարաբերվել բացահայտ հակահայկականության և ՀՀ ու նրա բնակչության հանդեպ թշնամանք քարոզող ադրբեջանական այնպիսի կայքի հետ, ինչպիսին, ասենք, «Հաքքին.ազ»-ն է կամ ալիևյան գավառական քարոզչամեքենայի մյուս հարթակները:

Նման թշնամական բնույթի կայքերի հետ մեր «երկխոսությունը» պետք է լինի գործողությունների միևնույն դաշտի բացառապես երկու հատվածներում՝ քարոզչական հարվածի և հակահարվածի կամ ֆիզիկապես դրանք շարքից դուրս բերելու: Ցանկացած այլ մոտեցում սովորական տրամաբանության հոլովույթում ուղղակի չի տեղավորվում:

Կարծում եմ՝ սա հասկանալու համար առանձնահատուկ մեծ իմաստնություն պետք չէ, հետևաբար այս բնույթի հարթակների հետ ցանկացած ձևաչափով համագործակցությունը կա՛մ տխմարության նշան է, կա՛մ էլ դավաճանական վարքագծի: