Ցանկալի կլիներ, որ բախումների փոխարեն լիներ երկխոսություն


15:09 , 23 հունիս, 2015

Այս մարդկանցից յուրաքանչյուրը 10 կուսակցություն ու 1000 ոստիկան արժեն իրենց գիտակցությամբ, ուժով, հայրենասիրությամբ և համարձակությամբ: Այս մարդիկ մեր պետության ապագան են, և մարդու այս տեսակի պահպանումն ու ուժեղացումը պետք է լինի յուրաքանչյուր իշխանության խնդիրն ու առաքելությունը: Նրանց ուժով կոտրել հնարավոր չէ, նրանք միասին են, քաջ գիտակցում ու հավատում են Հայաստանի ապագային և ունեն այդ ապագայի իրենց պատկերացումը, որը ոչ մի կապ չունի այսօրվա իրականության հետ:

Մեկնարկել է Հայաստանի հասարակության արդիականացման (upgrade) գործընթացը, ինչն ուղեկցվում է քաղաքակրթությունների ու մշակույթների բախումով: 

Ինչ խոսք, ցանկալի կլիներ, որ բախումների փոխարեն լիներ երկխոսություն, բայց դա մեր ժառանգությունն է, որ մնացել է Սովետական միությունից: Այնտեղ չէին երկխոսում, լավագույն դեպքում ծեծում էին ու բանտարկում...