Ակտիվիստի մայրը հարվածում է դռներին և պահանջում ձերբակալել իրեն


14:43 , 23 հունիս, 2015

Hraparak.am-ը գրում է.

Նոր Նորքի ոստիկանությունում իրավիճակը լարված է։ Այստեղ է Վաղինակ Շուշանյանի մայրը, ով հարվածում է դռներին ու պահանջում է իրեն էլ բերման ենթարկեն։ Շտապ օգնության մեքենաներ են եկել, քանի որ ոստիկանություն բերման ենթարկվածներից Եղիա Ներսիսյանը սալջարդեր ունի և իրեն վատ է զգում։ Լրագրողներին հաջողվեց տեսնել մի քանի բերման ենթարկվածների, որոնց հետ կարճ խոսակցություն ունեցան։ Ձերբակալված երիտասարդները տեղեկացրել են, որ իրենց նկատմամբ ոստիկանությունում բռնություն չեն կիրառել, իրենց ծեծի են ենթարկել միայն Բաղրամյան պողոտայում։ Այս պահին Նոր Նորքի ոստիկանությունում 56 բերման ենթարկվածներ կան։ Տեղեկացնենք նաև, որ այստեղ են գտնվում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները և ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։