Բերման ենթարկվածներ կան Երևանի ոստիկանության գրեթե բոլոր բաժիններում


10:49 , 23 հունիս, 2015

Կենտրոնի ոստիկանությունում խոսել եմ Կորյուն Դավթյանի, Արտակ Գևորգյանի, Թամարա Զախարյանի, Սվետլանա Ավագյանի, Միխայիլ Չերչինյանի, Լևոն Չոբանյանի, Արտյոմ Գրաբսկիի, Մարատ Դարբինյանի, Գուրգեն Ստեփանյանի, Գևորգ Խուրշուդյանի, Անտոն Իվչենկոյի, Վուրադ Վարձելյանի հետ:

Նույն բաժնում գտնվող Վիլեն Գաբրիելյանին, Անդրիաս Ղուկասյանին, Գոռ Սարգսյանին տեսնել չհաջողվեց, որովհետև իմ այցելության պահին նրանք հարցաքննվում էին Քննչական կոմիտեի քննիչների կողմից:

Ինձ ասացին, որ հարուցված է քրեական գործ՝ Խուլիգանության հատկանիշներով, և բոլոր բերման ենթարկվածներն անցնում են այդ գործով: Ասացին նաև, որ բերման ենթարկվածների հետագա կարգավիճակն առաջիկա ժամերին կճշտվի:

Կենտրոնի ոստիկանությունից մի քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց: