Իրանը արգելում է ԱԷՄԳ-ի փորձագետներին մուտքը` երկրի ոչ միջուկային նշանակության ռազմական կենտրոններ


15:57 , 21 հունիս, 2015

Այսօր ԻԻՀ մեջլիսը 199 կողմ, 3 դեմ և 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատել է մի օրինագիծ, որն արգելում է ԱԷՄԳ-ի փորձագետներին ԻԻՀ տարածքի ոչ միջուկային նշանակության ռազմական կենտրոններում ուսումնասիրություններ կատարել, փաստաթղթեր ստուգել և հաղորդակցվել հիշյալ ոլորտի մասնագետների հետ՝ պահպանելով ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի կանոնադրությամբ սահմանված սկզբունքները: