Լուծումներ պետք է գտնել բացասական լուրերի հոսքի դեմ


23:14 , 20 հունիս, 2015

Daily Telegrapher-ի խմբագրի տեղակալ Թոնի Գալահերն (Tony Gallagher) ասում է, որ սարսափելի պատմությունները հաճախ չեն արտացոլում իրականությունը։ «Հանցագործությունների թիվը նվազում է, սակայն մեդիաթողարկումները դիտելով դուք չեք նկատում դա, քանի որ մենք նույն քանակի հանցագործություններ և սպանությունների դատավարություններ ենք լուսաբանում։ Այսպիսով. վտանգ կա, որ մենք չենք արտացոլում իրականությունը»։

Դժվար է չհամաձայնել այս մարդու ասածին։ Դեռ մի քանի տարի առաջ, երբ մի առիթով դժգոհեցի բացասական լուրերի անընդմեջ հոսքից, ինձ ասացին, որ դա է լրագրությունը։ Խնդիրն, իհարկե, համաշխարհային է, սակայն լուծումներ պետք է գտնել։
Կարծում եմ, որ լավ լուր գրելը հաճախ ընկալվում է, որպես իշխանամետություն կամ իշխանագովություն, և այդ պատճառով էլ բազմաթիվ լրագրողներ խուսափում են դրական հոդվածներ գրելուց։

‪#‎Media‬