Նեյմարի գործողություններն արդարացում չունեն


19:00 , 20 հունիս, 2015

Hayeli.am-ը գրում է.

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն քննադատել է հարձակվող Նեյմարին, ով Ամերիկայի Գավաթի խաղարկության երկրորդ տուրի՝ Կոլումբիայի հավաքականի դեմ հանդիպմանը հեռացվեց խաղադաշտից, իսկ հետո սկսեց մեղադրել մրցավարներին:

«Նրա արարքն ու խոսքերն արդարացում չունեն: Այժմ Նեյմարի համար բարդ շրջան է: Այժմ նա շատ ագրեսիվ է եւ չի ընդունում այն, ինչ իր շուրջը կատարվում է: Երբ խաղում ես Բրազիլիայի հավաքականի կազմում, դա անընդունելի է»,_ Ռոնալդոյի խոսքերն է մեջբերում goal.com-ը: