«Փյունիկը» հունիսի 24-ին ստուգողական հանդիպում կանցկացնի վրացական թիմի հետ


15:52 , 19 հունիս, 2015

Armfootball.com-ը գրում է.

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլին նախապատրաստվող Փյունիկն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: ՀՖՖ տեխնիկական կենտրոնում թիմը հանգրվանել է հունիսի 17-ից, որտեղ նախապատրաստական աշխատանքները կշարունակի մինչև հունիսի 27-ը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հավաքի ընթացքում նախատեսվում է երկու ընկերական հանդիպում: Այսօր` հունիսի 19-ին, ժ.19:00-ին, Սարգիս Հովսեփյանի սաներն ուժերը կչափեն Ալաշկերտի հետ: Եվս մեկ հանդիպում նախատեսված է հունիսի 24-ին վրացական ակումբի հետ, որի մասին մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ: