Կաթնաշոռով դեսերտ
Բաղադրությունը`
500 գրամ կաթնաշոռ
300 գրամ թթվասեր
4 ճաշի գդալ շաքարավազ
30 գրամ դոնդող (ժելատին)
Ցանկացած սեզոնային միրգ
Պատրաստման եղանակը`
Թթվասերը խառնել 2 ճ.գ. շաքարավազի հետ, կաթնաշոռը խառնել 2 ճ.գ. շաքարավազի հետ, այնուհետև կաթնաշոռն ու թթվասերը խառնել։ Դոնդողը պատրաստել տուփի վրա ցուցված եղանակով, ավելացնել կաթնաշոռի և թթվասերի խառնուրդին, լցնել համապատասխան տարայի մեջ և դնել սառնարանը։