«Չորրորդ իշխանություն». Դիլիջանի զարգացման ծրագրի ընդունումից հետո տարածքում արգելվելու է բուսաբուծությունն ու անասնապահությունը


09:08 , 18 հունիս, 2015

«Բանից պարզվում է՝ Դիլիջանի զարգացման ծրագրի ընդունումից հետո Դիլիջան քաղաքում և հարակից տարածքներում արգելվելու է բուսաբուծությունն ու անասնապահությունը:

«ՉԻ» - Լավ, անասնապահությունը հասկացանք, այնքան էլ հաճելի չէ, երր «տարածաշրջանի ֆինանսական կենտրոնի» փողոցներով կովեր ու ոչխարներ են զբոսնում՝ հընթացս հոգալով իրենց բնական կարիքներն ու ամենևին հաշվի չառնելով Դոու-Ջոնսի ցուցանիշը: Բայց բուսաբուծությո՞ւնն ինչու է արգելվում, այն էլ՝ ոչ միայն Դիլիջանում, այլև «հարակից տարածքներում»: Չնայած՝ դա նույնպես կարելի է հասկանալ: Պատկերացրեք՝ աշխարհի տարրեր ծայրերից բանկիրները գալիս են Դիլիջան ու սոսկումով նկատում, որ քաղաքի մոտ, մեղա-մեղա, խաղողի այգի կա... Ախր աշխարհով մեկ խայտառակ կլինենք»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։