Մեր «մեծ ախպեր ու ռազմավարական դաշնակից» երկրի ներկայացուցիչ Բիբինը հարկ չի համարել ներկայանալ ՀԾԿՀ-ի այսօրվա կարևոր նիստին


13:12 , 17 հունիս, 2015

Ասում ա՝ մեր «մեծ ախպեր ու ռազմավարական դաշնակից» երկրի ներկայացուցիչ Բիբինը նույնիսկ հարկ չի համարել ներկայանալ ՀԾԿՀ-ի այսօրվա կարևոր նիստին: Սենց ա լինում, երբ մի երկրի ամբողջ քաղաքական համակարգի հանցավոր գործունեության շնորհիվ մտնում ենք մի ինչ-որ երրորդ աշխարհի երկրների միություն, ինչպես նաև այս տարիների ընթացքում ինչ ունենք-չունենք, տալիս ենք ռուսին՝ միաժամանակ թողնելով՝ ռուսական տարբեր տեսակի պաշտոնյաներ իրենց այստեղ զգան գաղութատիրոջ կարգավիճակում՝ սանձարձակ կամ արհամարհական պահելաձև ցույց տալով մեր ժողովրդի հանդեպ: