Հնդկաստանի վարչապետը հանձնարարել է բոլոր պաշտոնյաներին յոգայով զբաղվել


22:18 , 16 հունիս, 2015

Այ որ մեզ մոտ լիներ....

Հնդկաստանի վարչապետը յոգայի միջազգային օրվա կապակցությամբ օրեր առաջ հանձնարարել է բոլոր պետաշխատողներին յոգայով զբաղվել... Նման կերպ Հնդկաստանի գործադրի ղեկավարը մտադիր է նշել հունիսի 21-ը` Յոգայի միջազգային օրը: Նախատեսվում է, որ այդ օրը փողոց դուրս կգա և կմասնակցի յոգայի 35 րոպեանոց սեանսի ավելի քան 35 հազար պետաշխատող, ինչը կգրանցվի նաև Գինեսի գրքում: Վարչապետի որոշումն արդեն իսկ առաջացրել է Հնդկաստանի մահմեդականների զայրույթը, քանի որ նմանք պետք է արտասանեն հինդուիստական կրոնի հետևորդների համար սրբազան «օհմ» ձևույթը... Թեև կառավարությունում վստահեցնում են, որ վարչապետի այդ որոշումը պարտադիր չէ, բայց Հնդկաստանի պետաշխատողները մտահոգված են...