Հետաքրքիր ու հուզիչ դրվագ Քըրք Քըրքորյանի կյանքից. ինչպես նա վարվեց իրեն խաբել փորձող կնոջ երեխայի հետ


21:41 , 16 հունիս, 2015

Քըրքորյանի նախկին կանանցից մեկը` շատ կանխատեսելի ազգության տեր մի նախկին թենիսիստուհի, փորձեց իր անհայտ ծագման երեխային վերագրել որպես Քըրքորյանի երեխա՝ շատ հասկանալի պատճառներով :) Քըրքորյանը չընդունեց իր հայրությունն ու ԴՆԹ-ի միջոցով դատարանով ապացուցեց էլ, որ ինքը չէ երեխայի հայրը, բայց, լինելով շատ ջենտլմեն տղամարդ, չմանրացավ ու խոստացավ, որ ալիմենտ կվճարի իր կենսաբանական երեխան լինելու բախտին չարժանացած խեղճ մանկանը: Դե պարզ է, թե նրա տված մեկ ամսվա ալիմենտով քանի հազար երեխայի կյանքը կապահովվեր, բայց այլ բան է հետաքրքիր. այդ խեղճ երեխային գոնե կտակ կհասնի՞։