Պետական բյուջեի եկամուտները վերջին 14 տարիներին ավելացել են 6,6 անգամ


16:20 , 16 հունիս, 2015

Պետական բյուջեի եկամուտները 2014-ին թվականին կազմել են 1 տրլն 137 մլրդ դրամ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2000-ին պետական բյուջեի եկամտային մասը կազմել էր 172 մլրդ դրամ: Ըստ այդմ, անցած 14 տարիների ընթացքում պետական բյուջեի եկամուտներն աճել են 6,6 անգամ: