Որքանով որ սպասելի էր, որոշ քաղաքական գործիչների (անգամ Կառավարության անդամների, որոնց հիմնական գործառույթը իրենց վստահված ոլորտի ղեկավարումն է և ոչ թե ակտիվ քաղաքական ստատուսներ գրելը) ՀՅԴ Գերագույն մարմնի այսօրվա հայտարարությունը հունից հանել է:
Այն սկզբունքները, որ առաջ քաշեց ՀՅԴ ԳՄ-ն հայտարարությամբ, երևի սառը ցնցուղ էր որոշների համար, սակայն հատուկ գուշակություններով ու «վայ» վերլուծություններով զբաղվողներին հիշեցնեմ՝ կյանքը առջևում է դեռ:
Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր կենսագրությամբ և ազգի ու պետության նվիրվածությամբ է ապացուցոմ իր ով լինելը, և դա պայմանավորված չէ իշխանության մեջ գտնվելուց կամ ընդդիմության, անգամ պայմանավորված չէ խմբակցության անդամների քանակով:
Ի տարբերություն մեզ՝ որոշների մոտ այդ նվիրվածությունը արտահայտվում է կրծքանշանի փայլով կամ փողկապի գույնով, անգամ Դաշնակցական գործիչներին ցիտելով կամ նկարը գլխավերևում կախելով:,
Ինչ վերաբերում է սեփական թեկնածու ունենալուն, ի տարբերություն որոշ կուսակցությունների (ՍՊԸ կամ ԱՁ)՝ ՀՅԴ-ում թեկնածուի հարցը որոշում է ժողովը և ոչ թե խորհրդին կամ առավել ևս համագումարին ներկայացվում է պատրաստի թեկնածու, որին ընդունում են միաձայն ու «ծափողջույններով»:
Տեսնելով նման կուսակցությունների համագումարները՝ համոզվում ես, որ ժողովրդավարությունը, համամարդկային արժեքները դեռևս կուսակցության դռների մոտ են ու ոչ մի կերպ չեն կարողանում ներս մտնել, քանզի դռան վրան պահպանված է դեռևս կոմունիստական դարաշրջանից պահպանված ցուցանակը՝ «ԿՈՂՄՆԱԿԻ «ԱՆՁԱՆՑ» ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է»:
Հաճախորդը ներվայնանում է, ինչպես ասվում է հայտնի ֆիլմում...