iPhone-ի նախատիպը


15:57 , 8 նոյեմբեր, 2012

Երևի շատերը գիտեն, որ iPhone-ն առաջին անգամ ներկայացվեց հանրությանը 2007 թվականի հունիսի 29-ին: Սակայն առաջին iPhone-ը ստեղծվել է դեռևս 1983 թվականին:

iPhone-ի դիզայնը, որը Դուք տեսնում էք այս նկարում, ստեղծել է Հարտմուտ Էսլինգերը (Hartmut Esslinger): Ի դեպ, հենց ինքն է եղել նաև Apple II համակարգչի դիզայները: Նա սկսել է աշխատել Apple-ում 1982 թվականից և ստացել այն ժամանակների համար հսկայական աշխատավարձ` 1 000 000 դոլար տարեկան: Հարտմանը լքեց Apple-ը այն ժամանակ, երբ Սթիվ Ջոբսը հեռացավ ընկերությունից:


Թեկուզ այս նախատիպը շատ է տարբերվում այն iPhone-ից, որին մենք սովոր ենք, սակայն հենց այս նախատիպից էլ սկիզբ առավ սենսորային էկրանների օգտագործման դինամիկան: Հնարավոր է, որ եթե չլիներ այս նախատիպը, մենք չէինք տեսնի iPhone-ը: