Կանացի 4 սովորություններ, որոնք բարկացնում են տղամարդկանց
22:46 , 15 հունիս, 2015
Fact.am-ը գրում է.
- Շատախոսություն. Անընդհատ սերիալային հերոսների, հագուստի, ընկերուհիների մասին խոսելը ձանձրացնում եւ նյարդայնացնում տղամարդկանց։
- Խանութներ գնալ. Իհարկե, ցանկացած կին սիրում է շոփինգ անել։ Սակայն պետք չէ ամուսնուն ձեզ հետ տանել, քանի որ դա նրան հաստատ դուր չի գա։
- Մեծ քանակությամբ կոսմետիկ միջոցներ. Ուժեղ սեռի ներկայացուցիչները չեն հասկանում, թե ինչու են կանայք այդքան շատ շպարվում։ Կոսմետիկ անսահման միջոցներ ունենալը եւ դրանից չափից շատ օգտվելը իսկապես բարկացնում է տղամարդկանց։
- Ուժեղ զգացմունքներ. հիստերիկա, խանդ, հարաբերություններ պարզել եւ եթե այս ամենին գումարվում են նաեւ արցունքները, տղամարդը հունից դուրս է գալիս եւ այլեւս չի կարողանում տիրապետել իրեն ու վերահսկել իրավիճակը։