Ինչո՞ւ է ընդդիմադիրներին թվում, որ ոչ օրինաչափ գործողությունները պետք է օրինական համարվեն, քանզի իրենք ընդդիմադիր են


22:53 , 15 հունիս, 2015

Ինչո՞ւ է Հայաստանի ընդդիմադիրներին թվում, որ իրենց ոչ օրինաչափ գործողությունները պետք է օրինական համարվեն, քանզի իրենք ընդդիմադիր են: Ասենք՝ ի՞նչ է, չարաճճի կամ լկստված երեխա են, ի՞նչ են, որ իրենց արարքների վրա պետք է աչք փակել: Եթե այդպես են մտածում, ապա որպես ընդդիմություն նախ թող չափահասության տարիքին հասնեն, որպեսզի կարողանան հիմնավորել իրենց արարքները և կառավարել դրանք, հետո նոր մտածեն իշխանափոխություն անելու մասին: