Ենթադրում եմ, որ նաիրիտցիների պարտքն ուզում են փակել «Որոտանի» ՀԷԿ-ի գույքի վաճառքից գալիք գումարի հաշվին


19:03 , 15 հունիս, 2015

Ենթադրում եմ, որ նաիրիտցիների աշխատավարձային պարտքը սրանք ուզում են փակել «Որոտանի» ՀԷԿ-ի գույքի վաճառքից գալիք գումարի հաշվին: Եթե դա այդպես է, ապա ես ցավում եմ իմ հայրենիքի համար. պետությունը փող չունի իր քաղաքացիների առջև իր պարտքերը փակելու համար, բացի գույքի վաճառքից, որովհետև «Նաիրիտի» պարտքը մեծ հաշվով հենց պետության պարտքն է, որ գոյացել է ապաշնորհ կառավարման «շնորհիվ»...