Եվ այդքանից հետո Վանաձորի քաղաքապետը գետինը մտնելու փոխարեն դեռ մի բան էլ սրա-նրա վրա մուննաթ է գալիս


18:02 , 15 հունիս, 2015

Շաբաթ-կիրակի գնացել էի Նոյեմբերյան։ Ստացվեց այնպես, որ գնալուց էլ, գալուց էլ շրջեցի Վանաձորի փողոցներով։ «Դիմաց» թաղամաս տանող ճանապարհը որ տեսա, միանգամից համոզվեցի, որ այդ փողոցներն ասֆալտապատվել են ոչ միայն հունիսի 31, 32 և 33-ին, այլև սեպտեմբերի 47-ին, նոյեմբերի 52-ին և դեկտեմբերի 78-ին։ Եվ այդքանից հետո Վանաձորի քաղաքապետը գետինը մտնելու փոխարեն դեռ մի բան էլ սրա-նրա վրա մուննաթ է գալիս։