Հայ ժողովուրդը կիսում է վրաց ժողովրդի վիշտը


11:40 , 15 հունիս, 2015

Georgia, we՝re with You. 
Ցավով եմ հետևում, թե ինչ է կատարվում Վրաստանի մայրաքաղաքում, Թբիլիսին կամ մեր սիրելի Թիֆլիսը միայն վրացական չէ, այն նաև հայկական քաղաք է, որի զարգացման գործում հսկայական դեր ենք ունեցել մենք՝ հայերս: Այն մեզ համար շատ հարազատ քաղաք է, և հայ ժողովուրդը կիսում է վրաց ժողովրդի վիշտը, և արդեն իսկ ըստ անհրաժեշտության որոշակի աջակցություն է ցուցաբերվում՝ աղետի հետևանքների վերացման համար: