«Իմաստության մեկ րոպե»: Ուսմունք


19:35 , 8 մարտ, 2012

Այցելուին, որը հայտարարեց, թե կարիք չունի Ճշմարտություն որոնելու, քանի որ գտել է այն իր կրոնի մեջ, Վարպետը ասաց.
- Կար մի ուսանող, որն այդպես էլ մաթեմատիկոս չդարձավ, որովհետև կուրորեն հավատում էր դասագրքի վերջում գրված պատասխաններին, իսկ դրանք, բնականաբար, բոլորն էլ ճիշտ էին: