Քնից արթնանալը բավականին դժվար խնդիր է շատերի համար: Անգամ զարթուցիչը չի կարողանում լուծել այդ խնդիրը, ինչի հետևանքով շատ երիտասարդներ կամ մեծահասակներ ամեն առավոտ ուշանում են:
Այսօր կա այս խնդրի ժամանակակից լուծումը: Այդ լուծման անունն է «Սոցիալական զարթուցիչ» կամ http://budist.ru/: Սա մի համակարգ է, որտեղ գրանցվելով Դուք հնարավորություն եք ստանում օգտվել «ինտերնետային զարթուցիչ» ծառայությունից: Այն Ձեզ կարթնացնի ճիշտ ժամանակին՝ զանգահարելով Ձեր հեռախոսահամարին կամ հնարավորություն կտա Ձեզ արթնացնել այլ «քնկոտների»: Ահա թե ինչպես է աշխատում համակարգը. ստանալով մեր հրահանգը՝ այն ցանցում փնտրում է մարդկանց, ովքեր պատրաստ են զանգահարել Ձեզ և «խանգարել» Ձեր անուշ քունը: Եթե նա չի գտնում նման «կամավորների», ապա համակարգը «անձամբ» է զանգահարում Ձեզ: Զանգի տևողությունը 2 րոպե է: Բոլոր գրանցվողների հեռախոսահամարները մնում են գաղտնի, և ոչ ոք չի կարող իմանալ դրանք: