Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պարտությունների առյուծի բաժինն «օրինաչափ անփութության» արդյունք է


15:30 , 14 հունիս, 2015

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պարտությունների առյուծի բաժինն «օրինաչափ անփութության» արդյունք է: Հսկայական աշխատանքի ու ճիգերի գնով վաստակած գոլը կարող է «վաճառվել» շատ ցածր գնով. մեկ-երկու անփույթ ու անհարկի գործողություն, և մրցակիցը հավասարեցնում կամ առաջ է անցնում հաշվի մեջ: Ու հետո նորից ջանքեր, ջանքեր: Սա արդեն դասականի նման մի բան է դառնում: Հայկական ֆուտբոլի էս դիալեկտիկական վիճակի վերջը պետք է գտնել...