Մի ստվար զանգված կա, որոնց աչքերում ոստիկանը մարդ չի


21:55 , 13 հունիս, 2015

Բայց ֆուտբոլը մի կողմ...
Կարդում եմ գրածա "Ինչ լավ արեց մլիցեքին վազացրեց Շանթի տղեն"...
Ոնց ասեմ, որ կոռեկտ հնչի.. Եթե ասենք տվյալ ֆուտբոլային խաղի ժամանակ կարգն ու կանոն պահպանողներից մեկը, և այդ երիտասարդի պատճառով խախանդ կանգնելու տեղը ստիպված վազող ոստիկանը լիներ ձեր ընկերը/եղբայրը/հայրը/դուք, ապա նույն ռեակցիան կտայիք հա? Էլի կասեիք ինչ թույն վազացրեց?

Մի ստվար զանգված կա, որոնց աչքերում ոստիկանը մարդ չի ու իրանք իրանց սենց արտահայտութուններ ու գրառումներ են թույլ տալիս: Այդ մարդկանց ես կասեմ, որ դուք արժանի եք այսօրվա Հայաստանին: Իսկը ձեր տեղնա:

Հ.Գ. Խոսքս և վրդովմունքս ամենևին այդ երիտասարդի մասին չի: Լավա արել դուրսա եկել դաշտ, դա իր գործն է: Խոսքը վերոնշյալ արտահայտություն անողների/գրողների մասին է: