Երբ նորություն լինի` բոլորդ կիմանաք. Սուրեն Թադևոսյանը` իր առողջական վիճակի մասին


01:18 , 13 հունիս, 2015

Ժողովուրդ ջան խնդրում եմ ինձ առանձին–առանձին մի գրեք բոլորդ «ՍՈՒՐ ՋԱՆ Ո՞ՆՑ ԵՍ»։ Ինձ դժվարա բոլորին պատասխանել։ Երբ կոնկրետ նորություններ լինեն` բոլորդ կիմանաք. Մերսի, որ անհանգստանում եք. Աստծու օգնությամբ դուրս կգամ մի օր ես վիճակից։ Մերսի բոլորին։

Այսօր առավոտյան հայտնի ռեժիսոր-պրոդյուսեր Սուրեն Թադևոսյանին տեղափոխել են Իսպանիայի Վալենսիա քաղաք՝ բուժումը շարունակելու նպատակով:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սուրեն Թադևոսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Վերջինս տեղափոխել էր Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք՝ երիկամային անբավարարություն ախտորոշմամբ: