Եթե մարդիկ իրենց տանը առանց համապատասխան ստուգման ու թույլտվության վերելակ են տեղադրում, դրա պատասխանատուն պետական այն կառույցն է


21:30 , 12 հունիս, 2015

Եթե մարդիկ իրենց տանը առանց համապատասխան ստուգման ու թույլտվության վերելակ են տեղադրում, դրա պատասխանատուն պետական այն կառույցն է, որը որ այդ գործով է զբաղվում և թույլ է տվել նման բան։

Եթե մարդիկ ԻՐԵՆՑ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ճոճանակ են տեղադրում, այդ ճոճանակը գործում է մեկ տարուց ավելի և ընկնում ու երեխայի մահվան պատճառ է դառնում, նշանակում է քաղաքային/համայնքային իշխանությունները պատշաճ վերահսկողություն չեն ցուցաբերել։ Դա նրանց ՄԵՂՔՆ Է։ Ու ոչ ոք թող չասի, որ պատասխանատու չեն դրա համար։