«Իմաստության մեկ րոպե»: Հավատ


18:33 , 8 մարտ, 2012

Վարպետը մի անգամ մեջբերեց Արիստոտելի ասույթներից մեկը. «Հանուն Ճշմարտության անհրաժեշտ է հրաժարվել այն ամենից, ինչը ամենաթանկն է քո համար», փոխելով «Աստված» բառը «Ճշմարտությամբ»: 
Հետո աշակերտներից մեկը հարցրեց Վարպետին.
- Ես պատրաստ եմ հանուն Աստծո հրաժարվել ամեն ինչից`հարստությունից, ընկերներից, ընտանիքից, հայրենիքից, սեփական կյանքից: Էլ ինչի՞ց կարող է մարդ հրաժարվել: 
- Հավատից Աստծո նկատմամբ, - անդրդվելիորեն ասաց Վարպետը:
Աշակերտը տխրությամբ հեռացավ. նա չափից շատ էր կապված իր համոզմունքներին և դրանցից հրաժարվելուց ավելի շատ էր վախենում, քան մահից: