Կամուրջ կենդանիների համար


23:20 , 7 նոյեմբեր, 2012

Կամուրջներ: Չկա այնպիսի մի երկիր, որտեղ չլինի կամուրջ: Դրանց միջոցով կապ է հաստատվում երկու իրարից բաժանված տարածքների միջև: Դրանք կառուցվել են դեռ հին ժամանակներից, որպեսզի մարդիկ կարողանան հեշտ տեղաշարժվեն:
Իսկ Դուք գիտե՞ք, որ աշխարհում կան նաև կամուրջներ, որոնք նախատեսված են կենդանիների համար: Զարմացա՞ք: Շատ երկրներում արագընթաց մայրուղիների և գնացքի ճանապարհների վրա, որոնք հատում են բնական տարածությունը՝ հիմնականում անտառները, կառուցվում են հատուկ կամուրջներ: Նմանատիպ կամուրջները ստեղծվում են միայն կենդանիների համար, որպեսզի ապահովեն նրանց անվտանգությունը: Կամուրջները հնարավորինս բնական են դարձնում: Կենդանիները արդեն բնազդով սկսում են «օգտվել» դրանցից, ինչի հետևանքով քչանում է այն կենդանիների թիվը, որոնք վնասվում են ավտոմեքենաներից կամ գնացքներից: