Բաքվում վիճաբանություն է տեղի ունեցել ռուս և ուկրաինացի մարզիկների միջև


04:28 , 12 հունիս, 2015

Ադրբեջանական որոշ թերթեր գրում են, որ Օլիմպիական խաղերի համար երկիր ժամանած մարզիկների ավանում վիճաբանություն և կռիվ է տեղի ունեցել ռուս և ուկրաինացի մարզիկների միջև: Ըստ ստացված տեղեկությունների՝ ռուսների և ուկրաինացիների միջև փոքր միջադեպ է տեղի ունեցել, որը վերաճել է մեծ քաշքշուկի: Կոնկրետ վեճի պատճառը հայտնի չէ: Սպորտային ավանի աշխատակիցների ջանքերով կռվարարներին հաջողվել է բաժանել իրարից: