Հաշիվը փակելու կուլտուրան և թեյավճար թողնելու ավանդույթը Հայաստանում


19:10 , 7 նոյեմբեր, 2012

srcharanԻ տարբերություն արևմտյան երկրների` անկախ նրանից, թե ով է հրավիրում սրճարան կամ ռեստորան, վճարում է տղամարդը, և դա մեր երկրում խոր արմատներ ունի:  Մի ուրիշ «արարողություն» էլ կա Հայաստանում՝ թեյավճար թողնելը, որը շատերը ընկալում են որպես առիթ՝ սեփական սոցիալական կարգավիճակը ընդգծելու:

Ո՞րն է ճիշտ, ամեն մեկը վճարի ի՞ր փոխարեն՝ հետևելով արևմտյան ապրելակերպին, թե՞ մնալ հավատարիմ մեր մենթալիտետին, որի համաձայն՝ վճարում է տղամարդը: Ի՞նչ խնդիրներ են առաջանում, երբ հաշիվ փակողը միայն կանայք են կամ միայն տղամարդիկ: Արժե՞ թողնել թեյավճար, թե՞ կրկին հետևել արևմտյան կենսակերպին, որը վաղուց դուրս է մղել այդ սովորությունը: Ցուցամոլությո՞ւն, թե՞ բարձր մակարդակի կուլտուրա: