Գեղեցիկ կլինե՞ր, որ Պորտուգալիայում Հենոյին կամ Յուրային քֆուր տալով դիմավորեին


21:05 , 11 հունիս, 2015

Նայում էի Պորտուգալիայի հավաքականի ժամանումը։ Զզվելի էր տեսնել, թե

1. Ինչպես էին Ռոնալդուի սուտի ֆանածիկները իրանց ճղում
2. Ինչպես էին Հայաստանի հավաքականի երկրպագուները հայհոյում մրցակցի խաղացողներին։

Ժողովուրդ, ախր հասկացեք, որ տենց ձեր թիմին օգուտ չեք տալիս։ Ինչքան սիրուն կլիներ, ասենք Պորտուգալիայում օդանավակայանում Հենոյին կամ Յուրային քֆուր տալով դիմավորեին։ Չեք սիրում մրցակցի ֆուտբոլիտ(ներ)ին, մի գնացեք մի դիմավորեք։ Գնացեք ստադիոն ու Հայաստանին երկրպագեք։ Ես էլ եմ այդպես անելու։

Հ.Գ. Հետո որ Ռոնալդուն գոլ խփի գա ձեր աչքի առաջ ժեստեր ցույց տա, չզարմանաք, թե ինչի համար։